ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իշխանության ժողովրդավարական բառապաշարը դեռևս ժողովրդավարության ապացույց չէ

Իշխանության ժողովրդավարական բառապաշարը դեռևս ժողովրդավարության ապացույց չէ
04.11.2026 | 14:28


Բոլշևիկներն էլ էին խոսում ժողովրդավարությունից, ժողովրդի իշխանությունից, ազատությունից, հավասարությունից ու արդարությունից։

Խոստանում էին իշխանությունը վերադարձնել ժողովրդին, երկիրը կառավարել հանուն ժողովրդի և ժողովրդի անունից, թալանածը վերադարձնել ժողովրդին:

Բայց երբ ժողովուրդը ընտրությունների միջոցով այլ քաղաքական ուժերի նախապատվություն տվեց, բոլշևիկները ցրեցին Սահմանադիր ժողովը։

Երբ ժողովրդավարությունը չհամընկավ իրենց իշխանության պահպանման շահերի հետ, ժողովրդավարությունն այլևս առաջնահերթություն չէր։ Քաղաքական բազմակարծությանը փոխարինեց միակուսակցական իշխանությունը, ազատ խոսքին՝ գրաքննությունը, ընդդիմությանը՝ բռնաճնշումները։

Այս պատմությունը մի կարևոր դաս ունի. իշխանության ժողովրդավարական բառապաշարը դեռևս ժողովրդավարության ապացույց չէ։

Ժողովրդավարությունը չափվում է ոչ թե նրանով, թե իշխանությունն ինչ է ասում այսպես կոչված «ժողովրդի» անունից, այլ նրանով, թե ինչպես է վերաբերվում իրեն քննադատողներին և իրեն իշխանությունից հեռացնել ցանկացողներին։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 10886

Մեկնաբանություններ